Վրաստանի՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Գիբրաձեն հայտարարել է, որ հունիսի 1-ից կբացվեն 2020-ի մարտից կորոնավիրուսի համավարակի պատճառով փակված ցամաքային սահմանները:
Վրաստանի իշխանությունները որոշումն ընդունել են ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի համակարգող շտաբի նիստում:
Վրաստանի սահմանը հատել հնարավոր կլինի ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման ամբողջական բուժընթացը հավաստող փաստաթղթով կամ վերջին 72 ժամվա ընթացքում արված բացասական ՊՇՌ թեստով:
Գիբրաձեն Վրաստան ժամանող օտարերկրացիներին խորհուրդ է տվել ունենալ բժշկական ապահովագրություն, որը անհրաժեշտության դեպքում կծածկի կորոնավիրուսային վարակի բուժման ծախսերը: