Հայաստանը հանձնառու է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլու ֆոն դեր Լեյենի հետ եռակողմ հանդիպումից առաջ։
«Ցանկանում եմ ընդգծել, որ մենք հանձնառու ենք մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի համաձայն»,-նշել է վարչապետը։
Հաջորդիվ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը նաեւ լիովին հանձնառու է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը եւ տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված կլինի «երկրների ինքնիշխանության եւ իրավասության, ինչպես նաեւ իրավահավասարության եւ փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա»։