ԱՄՆ-ն Հայաստանին 65 մլն դոլարի աջակցություն կտրամադրի իր բյուջեից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլու ֆոն դեր Լեյենի հետ եռակողմ հանդիպումից առաջ։
«Մենք մտադիր ենք ավելի քան 65 մլն դոլարի օգնություն հատկացնել մեր բյուջեից, ինչը 50%-ով ավելի է երկու տարի առաջվա ցուցանիշից: Մենք հանձնառու ենք շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական դիմացկունության ավելացմանը»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ցանկանում է Հայաստանին տեսնել որպես ուժեղ երկիր, որը խաղաղ գոյակցում է հարեւանների հետ։
«Այս հարցում ԱՄՆ-ը ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Մենք չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունը։ Կշարունակենք աջակցել նաեւ Լեռնային Ղարաբաղից վտարված մարդկանց»,-հավելել է Բլինքենը։