Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Տավուշի եւ Գեղարքունիկի մարզերի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը թիրախավորելու մասին, որոտեղ իբր հայկական կողմը «փորձել է ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց խրամատային բարեկարգման ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ հետագայում սադրանքների հող նախապատրաստելու համար»։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռեւս չի արձագանքել ադրբեջանական կողմի հայտարարությանը։