Տեսանելի ապագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի խոսնակը այս մասին խոսել է՝ արձագանքելով Փաշինյանի այսօր ՀՀ ԱԺ-ում հնչեցրած այն հայտարարությանը, թե Հայաստանի եւ ՌԴ-ի հետ հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում, եւ որ Հայաստանը դրանում «ոչ մի սխալ քայլ չի արել, իսկ հակառակ դեպքերը բազմաթիվ են»։
«Մենք ելնում ենք նրանից, որ մեր երկկողմ հարաբերություններում բոլոր դժվար պահերը, որոնք ի հայտ են եկել վերջերս, հենց նման երկխոսության շրջանակում կգտնեն իրենց լուծումները», — ասել է Պեսկովը։
Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է եւ դաշնակիցնը, քանի որ առակ են երկրներին միավոր բազմաթիվ ինտեգրացիոն ֆորմատներ, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն եւ այլն: