Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ Կառավարությունը շուտով ներկայացնելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։
«Աջակցության շահառու կլինեն մեր այն հայրենակիցները, ովքեր Հայաստանում կհաստատեն երկարատեւ բնակություն։ Որպես չափորոշիչ կսահմանվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու հանգամանքը։
Աջակցության նվազագույն չափը մեկ մարդու հաշվով 3 միլիոն դրամ կլինի, իսկ եթե շահառու ընտանիքը որոշի բնակարան գնել կամ կառուցել կառավարության կողմից որոշված բնակավայրերում, մեկ մարդու հաշվով աջակցությունը կդառնա 4-5 միլիոն դրամ»,- ասել է Խաչատրյանը։