Հայաստանում բուռն քննարկման է դրվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքը: Հիմնական տեսակետն այն է, որ իշխանության գլխավոր գործը պիտի դառնա Ծառուկյանին ունեզրկելը: Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն այդ կարծիքին չէ․ «Ժամանակին Նիկոլին ձայն տված հարգելի՛ հայրենակիցներ, խոսքը նույն Ծառուկյանի մասին է, որը ժամանակին ձեզ ջուր էր հասցնում, որի հետ ողջագուրվում էիք ու կոալիցիոն գործընկերություն անում, հիմա էլ ձեռք ձեռքի բռնած գնում եք «կոալիցիոն ընտրությունների»»։