Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատասխանել մի պարզ հարցի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մա՞ս է, թե՝ անկախ պետություն․ «Ես իրավունք չունեմ հիմա այդ հարցին պատասխանել»: Իսկ պատերազմից հետո ինչո՞ւ պարոն Սիմոնյանը չի գնում Արցախ՝ վախենո՞ւմ է ադրբեջանցիներից․ «Ալիեւն ինձ ի՞նչ պիտի անի, որ ես գնամ: Որեւիցե բան ինձ չի կարող անել: Ես չեմ գնում, որ դա սադրանքի առիթ չդառնա»: