Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է ուկրաինական օկուպացված տարածքները Ռուսաստանին հանձնելու դիմաց պատերազմը դադարեցնելու մասին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետները՝ դրանք անվանելով «պարզունակ»։
Այս մասին նա հայտարարել է Axel Springer պարբերակնԽին տված հարցազրույցի ժամանակ։
Զելենսկին նշել է, որ պատրաստ է լսել Թրամփի առաջարկները, բայց «եթե դրանք բաղկացած են» նրանից, որ Ուկրաինան պարզապես «պետք է զիջի իր տարածքները, ապա դրանք շատ պարզունակ են»։
Զելենսկու խոսքով՝ իրեն պետք է ոչ թե «ֆանտաստիկ», այլ «իրական» գաղափար, որը կավարտի պատերազմը, «որովհետեւ վտանգված է մարդկանց կյանքը»։
Ուկրաինայի նախագահը նաեւ ասել է, որ անձամբ միջնորդների միջոցով Թրամփին առաջարկել է այցելել երկիր, եւ նա հետաքրքրություն է հայտնել, սակայն ուղեւորության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ դեռ ձեռք չեն բերվել ։