Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայից դեպի Իսրայել արտահանման ավելի վաղ հաստատված սահմանափակումները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Թել Ավիվը չի կատարել ՄԱԿ-ի եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։
«Մենք լրացուցիչ հակաքայլեր ենք ձեռնարկել Իսրայելի դեմ, քանի որ արգելափակվել են օդային ճանապարհով Գազա մարդասիրական օգնություն հասցնելու մեր ջանքերը։ Այս միջոցները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, եւ քանի դեռ չի ապահովվել Գազա մարդասիրական օգնության անխափան եւ անարգել մատակարարումները բավարար քանակությամբ»,-հայտարարել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Թուրքիան արել եւ անում է հնարավոր ամեն ինչ Գազայի հատվածում բռնությանը վերջ դնելու եւ տարածաշրջանում խաղաղություն ու հանգստություն ապահովելու համար։
«Մինչ օրս մենք ընդհանուր առմամբ 45 հազար տոննա մարդասիրական օգնություն ենք ուղարկել շրջան՝ դառնալով աշխարհում ամենաշատ օգնություն ցուցաբերած երկիրը։ Մեզ ցավ է պատճառում 34 հազար պաղեստինցի եղբայրների մահը ռմբակոծությունների հետեւանքով։ Մենք կշարունակենք աջակցել Պաղեստինի գործին եւ Գազայի ճնշված ժողովրդին» ,-ասել է Թուրքիայինախագահը։
Թուրքիայի առեւտրի նախարարությունը ապրիլի 9-ին հայտարարել է Իսրայելից 54 արդյունաբերական ապրանքների արտահանման սահմանափակումներ մտցնելու մասին։