Միացյալ Նահանգները խնդրել է Մերձավոր Արեւելքի երկրներին Իրանին փոխանցել Իսրայելի հետ լարվածությունը նվազեցնելու կոչը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Աղբուրների խոսքերով՝ Սպիտակ տան Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգուրքը Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի եւ Իրաքի արտաքին գործերի նախարարներին խնդրել է Իրանին փոխանցել «Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակումից հետո հրատապ Իսրայելը հետ լարվածությունը նվազեցնելու հրատապ կոչ»։ Գործակալության աղբյուրը նշել է, որ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները, որոնց հետ զրուցել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, կատարել են նրա խնդրանքը։
Ինչպես ընդգծում է գործակալությունը, չորեքշաբթի ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քաթարի եւ Իրաքի ԱԳ նախարարների հետ, որի ընթացքում նրանք քննարկել են «տարածաշրջանային լարվածությունը»։
Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի Իսրայելին պաշտպանելու համար՝ հաշվի առնելով Իրանի ներկայիս նախազգուշացումները Դամասկոսում իր հյուպատոսության վրա հարձակումից հետո։