Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկվել են Թեհրանի եւ Անկարայի միջեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ մտքեր փոխանակել տարածաշրջանում, հատկապես Պաղեստինում վերջին զարգացումների շուրջ։ Այս մասին հայտնում է Իրանի ԱԳ նախարարությունը։
Հաղորդագրության տեքստում նշվում է, որ կողմերը քննարկել են նաեւ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ապրիլի 1-ին Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հրթիռային հարձակման արձագանքների եւ դրա հետեւանքների մասին:
Նախօրեին էլ նույն թեմաների շուրջ հեռախոսազրույց էին ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
Իրանական կողմի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նախագահները համակարծիք են եղել «Իսրայելի ռեժիմի հանցավոր բնույթ ունենալու» շուրջ։