Իրանը հավանաբար ծրագրում է հարվածներ հասցնել Իսրայելի տարածքում գտնվող թիրախներին՝ որխես պատասխան Դամասկոսում իրանական հյուպատոսության հրթիռակոծմանը, որի արդյուքնում զոհվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ հանդիպմանը հաջորդող մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես վարչապետ Նեթանյահուին ասել եմ, որ Իրանի եւ նրա պրոքսի ուժերի սպառնալիքների լույսի ներքո Իսրայելի անվտանգության ապահովամն հարցում մեր հանձնառնությունը մնում է երկաթյա»,-նշել է Բայդենը։
The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, գրում է, որ ամերիկյան հետախուզության զեկույցները ցույց են տալիս, որ Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակումը «կարող է անխուսափելի լինել»։
NBC News-ն էլ կրկին հղում կատարելով պաշտոնական շրջանակների սեփական աղբյուրներին հայտնում է, որ Սպիտակ տունը անհանգստացած է իսրայելական օբյեկտների վրա Իրանի հնարավոր հարձակումով: Նրանք ենթադրել են, որ Իսրայելի ներսում Իրանի նախանշած թիրախները, հավանաբար, կլինեն ռազմական կամ հետախուզական կառույցները, այլ ոչ թե քաղաքացիական անձինք: Աղբյուրների խոսքերով ԱՄՆ-ն սկսել է դիտարկել իրանական հարձակման տարատեսակ հավանական տարբերակները։
Reuters գործակալությունն էլ ապրիլի 11-ին հայտնել է, որ Սպիտակ տան Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգուրքը Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի եւ Իրաքի արտաքին գործերի նախարարներին խնդրել է Իրանին փոխանցել «Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակումից հետո հրատապ Իսրայելը հետ լարվածությունը նվազեցնելու հրատապ կոչ»։
Իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Իրաքի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտգործնախարարի հետ եւ քննարկել տարածաշրջանում առկա լարվածությունը։