Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը եւ Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչը ապրիլի 10-ին կայացած հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում։
«Քննարկվել են մի շարք արդիական հարցեր, որոնք առաջին հերթին վերաբերում են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Ընդգծվել են կողմերի քննադատական գնահատականները՝ այս տարածաշրջանում լարվածություն մտցնելու եւ այն ապակայունացնելու հավաքական Արեւմուտքի փորձերի շուրջ, որոնք կատարվում են ելնելով իրենց պատեհապաշտական շահերից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գալուզինը եւ Բիլգիչը «Երկկողմ հետաքրքրություն ն ցուցաբերվել շարունակելու ռիթմիկ աշխատանքը տարածաշրջանային խորհրդակցական «3+3» պլատֆորմի շրջանակում, որպես առանցքային գործոնի Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման համար»։
ՌԴ ԱԳ նախարարությունը նաեւ նշում է, որ հանդիպումը կազմակերպվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։