Լաչին (Բերձոր) քաղաքը կարող է ստանալ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ։
Ադրբեջանական Trend լրատվականի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Մինսկում Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ, որը հրապարակել է Ադրբեանի ԱԳՆ-ն «X» սոցիալական ցանցում։
Բայրամովը գործընկերներին տեղեկացրել է ԱՊՀ շրջանակներում առեւտրատնտեսական, ինչպես նաեւ մշակութային եւ հումանիտար ոլորտներում առկա իրավիճակի եւ համագործակցության ապագա հեռանկարների վերաբերյալ Բաքվի տեսակետի մասին։
Բացի այդ Ադրբեջանի ԱԳ նախարարը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանում նոյեմբերին սպասվող ՄԱԿ Կլիմայի փոփոխության համաժողովի՝ COP29-ի, Գյանջայում 2025թ-ի ԱՊՀ խաղերի, ինչպես նաեւ Լաչին քաղաքին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ շնորհելու դիմումի մասին, ասված է հաղորդագրության մեջ։