Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ։
Ամեն ինչ մեզանից է կախված
Որեւէ պետություն աշխարհի վրա չեք կարա ոչնչացնել՝ առանց իրա քաղաքացիների կամքի։ Եթե մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սեփական ազգային պետականության լինելիության համար էդ ամուր կամքը դրսեւորելու պատրաստ են… Էսօրվա պառակտվածության մթնոլորտի մեջ, երեւի էդ շատ հարցականի տակ է, եթե Հայաստանի քաղաքացիների կողմից մենք կարողանանք ինչ-որ առարկայական բաներով զգալ էն բանը, որ էս մարդիկ չեն գնա իրանց կամքից անկախ․․․
-Այսինքն եթե մենք ինքնասպան չլինենք, Թուրքիան մեզ չի սպանի։
-Ըստ երեւույթին։ Եթե մենք ինքնասպան չլինենք։ Հայաստանը էնպիսի ներուժով պետություն է ի վերջո էս տարածաշրջանում, որ նվազագույն ձեռքբերում ունենալու համար առավելագույն համախմբվածություն պետք է ունենա ներքին իմաստով։