Հարյուրավոր քաղաքացիներ բողոքի երթով գնում են Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ՝ բողոքելու Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի դեմ: «Պատկերացրեք մեկին, ով որ բացահայտ հայտարարում է, որ պատրաստվում է մարդ սպանել եւ դուք այդ մարդու ձեռքը զենք եք տալիս»,- հայտարարում է երթի մասնակից, ԻՔՄ ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։