Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարար Հոսեյին Ամիր Աբդոլահյանը ապրիլի 14-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նշել է որ իր երկիրը չի ունեցել այլ տարբերակ, քան Իսրայելին «պատժելը» ի պատասխան Դամասկոսոի հյուպատոսության վրա ապրիլի 1-ի հարձակման: Այս մասին գրում է իրանակն IRNA գործակալությունը։
«Աբդոլլահյանը նաեւ մատնանշել է Սիոնիստական ռեժիմի կրկնվող ագրեսիան, այդ թվում՝ իրանցի զինվորականների թիրախավորումը, որոնք խորհրդատվական առաքելություն են իրականացնում՝ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարելու համար»,-ասվում է լրատվականի հրապարակման մեջ։
Դիվանագետները համակարծիք են եղել այն հարցում, որ դիվանագիտական շենքի վրա հարձակումը Վիեննայի կոնվենցիայի բացահայտ խախտում էր։
Իրանի արտգործնախարարը ընդգծել է, որ էլ ավելի կոշտ կարձագանքի, եթե Իսրայելը փորձի պատասխանել շաբաթ օրը հասցված իրանական հարվածներին։
Կողմերը համակարծիք են եղել այն հարցում, որ Իսրայլեի կողմից դիվանագիտական շենքին հասցված հարվածը Վինեայի կոնվենցիայի բացահայտ խախտում է եղել։
Հիշեցնենք, որ Իրանը ապրիլի 14-ի գիշերը շուրջ 300 ԱԹՍ եւ բալիստիկ հրթիռներ էր արձակել Իսրայելի ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսի իրանական հյուպատոսության հրթիռակոծման։