Մեծ Բրիտանիանիայի ԱԳ նախարարության փաստաթղթերի արտահոսքը ցույց է տալիս, որ Լոնդոնը բանակցություններ է վարում Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի եւ Բոստվանայի հետ Միացիալ Թագավորություն ժամանած անօրինական միգրանտներին Ժամանակավորապես ընդունելու համար, ինչպես ավելի վաղ փորձ է արվել համաձայնեցնել Ռուանդայի հետ։ Այս մասին գրում է The Times պարբերականը:
Ըստ փաստաթղթի՝ ապօրինի ներգաղթյալները պետք է տեղակայվեն համաձայնություն հայտնած այն երկրենրում, մինչ Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկեն եւ որոշումներ ընդունեն ապաստանի տրամադրման վերաբերյալ հայցերը:
The Times-ի փոխանցմամբ Հարավամերիկյան մի քանի երկրների, այդ թվում՝ Էկվադորի, Պարագվայի, Պերուի, Բրազիլիայի եւ Կոլումբիայի հետ նույնպես քննարկվել է այսպես կոչված «երրորդ երկրի ապաստանի հարցով գործարքը», բայց քիչ հավանական է, որ այս երկրները հետաքրքրված նման առաջրկներով։
Պարբերականը նաեւ նշում է, որ աֆրիկյան երկրներից Կաբո Վերդեն, Սենեգալը, Տանզանիան, Տոգոն, Անգոլան եւ Սիերա Լեոնեն, ներառվել են պահեստային ցուցակում, որոնց Լոնդոնը կդիմի, եթե այլ երկրների հետ միգրանտների հարցոց բանակցություններում ձախողում լինի։
Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան եւ Գամբիան «բացահայտորեն հրաժարվել են» բանակցություններ վարել Լոնդոնի առաջարկած թեմայով։
The Times-ը հաղորդում է նաեւ, որ Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի եւ Բոտսվանայի հետ բանակցություններում առաջընթացը կանգ է առել Ռուանդայի համաձայնագրի հետ կապված շարունակական խնդիրների պատճառով, սակայն Լոնդոնը հուսով է, որ բանակցությունները կարող են վերսկսվել, երբ Ռուանդայի ծրագիրը գործարկվի:
Այս հարցի շուրջ Հայաստանի ԱԳ նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը ի պատասխան նշել են, որ «ՀՀ եւ Միացիալ Թագավորությունն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, իսկ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»։