Եվրամիությունում Կանադայի առաքելությունը հայտնում է, որ կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշեւսկին միանում է Հայաստանում ԵՄ առաքելության իր գործընկերներին։
Այսպիսով Կնադան պաշտոնապես միանում է Հայսատանում գործող ԵՄ դիտորդական առաքելությանը։
«Ուրախ ենք, որ կանադացի փորձագետը միանում է Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ շարունակելով ԵՄ դիտորդական առաքելություններին մասնակցելու Կանադայի երկարամյա ավանդույթը»,-ասվում է ԵՄ-ում Կնադայի առաքելության X-ի գրառման մեջ։
Pleased to have a 🇨🇦 Canadian expert joining @EUMArmenia and to continue Canada's long-standing tradition of taking part in EU CSDP missions.#CanadaEU https://t.co/KVaHJxzC7r
— Canada in EU 🇨🇦🇪🇺 (@Canada2EU) April 15, 2024
Հայաստանում ԵՄ առաքելությունն էլ ողջունել է Կանադայի որոշումը եւ շնորհակալություն հայտնել «արժեքավոր համագործակցության համար»։
Հայաստանում տարվող առաքելությանը մասնկացելու մասին դեռ 2023-ի հուլիսին հայտարարել էր երկրի արտգործնախարար Մելանի Ջոլին՝ նշելով, որ Կանադան ԵՄ-ի կողմից ընդունվել է որպես առաքելության երրորդ կողմ։
Հայաստանի արտգործնախարար Արարտ Միրզոյանը ողջունել էր կանադացի գործընկերոջ հայտարարությունը՝ նշելով, որ բարձր է գնահատում Հայաստանում Կանադայի ներդրումն ու ներկայությունը ՝ հանուն տարածաշրջանյին խաղաղության եւ կայունության։