Իսրայելը դիտարկում է Իրանի հարձակմանը պատասխանելու տարբերակներ, որոնք «ազդանշան կուղարկեն», բայց չեն հանգեցնի զոհերի, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով երկրի ռազմական կաբինետում ընթացող քննարկումներին ծանոթ իսրայելական աղբյուրին։
Ըստ The Washington Post-ի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առաջարկած տարբերակները ներառում են հնարավոր հարվածներ Թեհրանի օբյեկտների վրա կամ կիբերհարձակում:
«Բոլորը համաձայն են, որ Իսրայելը պետք է պատասխան տա: Հարցն այն է, թե ինչպես եւ երբ արձագանքել»,- ասել է պարբերականի զրուցակիցը։
Իսրայելի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալեւին ասել է, որ իրանական հարձակումը պատասխանի պետք է արժանանա։ «Մենք վերանայում եւ դիտարկում ենք մեր քայլերը։ Իսրայելի տարածք այդքան հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի արձակումը կհանդիպի պատասխանի»,-ասել է գներալը։
Ըստ The Washington Post-ի աղբյուրի, Իսրայելի դաշնակիցները չեն ցանկանում տեսնել «չափազանց մեծ արձագանք», իսկ Իսրայելը ցանկանում է աշխատել դաշնակիցների հետ:
«Մենք չպետք է թույլ տանք, որ սա զոհերի հանգեցնի, բայց կարեւոր է արձագանքել, քանի որ դա ազդանշան է ուղարկում բոլորին, ովքեր ցանկանում են վնասել մեզ»,-ասել է աղբյուրը։
Ապրիլի 14-ի գիշերը Իրանը շուրջ 300 անօդաչու սարքերով, ինչպես նաեւ թեւավոր եւ բալիստիկ հրթիռներով հարձակում իրականացրեց Իսրայելի դեմ։ Գործողության մեկնարկից հետո Թեհրանը հայտարարեց, որ այն իրականցվում է ի պատասխան ապրիլի 1-ին Իսրայլեի կողմից Դմասկոսում իրանական հյուպատոսության հրթիռակոծմանը, որի արդյուքնում զոհվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գներալներ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ արձակված հրթիռների եւ անօդաչուների 99%-ը խոցվել է։ Իրանական հարձակման հետ մղելուն մասնակցել են նաեւ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Հորդանանի ՀՕՊ ուժերը եւ ավիացիան։
Հարձակման արդյուքնում վնասվել է Իսրայելի հարավում գտնվող Նեւաթիմ ավիաբազան, որը Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին անվանել էր «աննշան»։