Ադրբեջանն ու Հորդանանը պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայանագիր են ստորագրել։ Այս մասին ահյտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Համաձայանգիրը ստորագրվել է ապրիլի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Հորդանան կատարած պաշտոնական այցի ընթացքում։
Այցի շրջանակներում Հասանովը հանդիպել է Հորդանանի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յուսեֆ Ահմադ ալ-Հունեյթիի հետ։
Նշվում է այցելության արարողակարգային մասի ավարտից հետո ընդլայնված կազմով հանդիպմանը կողմերը քննարկել են ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Նույն օրը ավելի ուշ Հասանովը հանդիպում էր ունեցել նաեւ Հորդանանի թագավոր Աբդալլահ Իբն ալ-Հուսեյին II-ի հետ, որի ժամանակ նրան էր հանձնել, նախագահ Իլհամ Ալիեւի նոյեմբերին Բաքվում սպասվող ՄԱԿ կլիմայի փոփոխության գագաթնաժողովի պաշտոնական հրավերը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ հանդիպման ընթացքում «ընդգծվել է Հորդանանի հետ ռազմական ոլորտում, ինչպես նաեւ այլ ոլորտներում համագործակցության կարեւորությունը»։