Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդում է, որ Չինաստան կատարած այցի ժամանակ խնդրել է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին «ազդել» Ռուսաստանի վրա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում։ Այս մասին Գերմանիայի կառավարության ղեկավարը գրել է X-ի էջում։
«Չինաստանի խոսքը ծանրակշիռ է Ռուսաստանի համար։ Այդ պատճառով ես խնդրեցի [Չինաստանի] նախագահ Սիին [Ցզինպինին] ազդել Ռուսաստանի վրա, որպեսզի Պուտինը վերջապես դադարեցնի իր խելագար արշավը, դուրս բերի իր զորքերը եւ վերջ դնի այս սարսափելի պատերազմին»,- գրել է Շոլցը։
Chinas Wort hat Gewicht in Russland.
Ich habe Präsident Xi daher gebeten, auf Russland einzuwirken, damit Putin seinen irrsinnigen Feldzug endlich abbricht, seine Truppen zurückzieht und diesen furchtbaren Krieg beendet.— Bundeskanzler Olaf Scholz (@Bundeskanzler) April 16, 2024
Շոլցը ապրիլի 13-ից 16-ը պաշտոնական այց էր կատարել Չինաստան։
Ապրիլի 14-ին կանցլերն այցելեց է Չունցին քաղաքը, ուսումնասիրել ջրածնային էներգիայով աշխատող էլեկտրակայանների գերմանական ընկերության տարածքը, իսկ ապրիլի 15-ին մեկնել Շանհայ, որտեղ ծանոթացել է պլաստմասսե արտադրանք արտադրող գործարանի աշխատանքի հետ: Ապրիլի 16-ին՝ Չինաստանում գտնվելու վերջին օրը, Շոլցը Պեկինում բանակցություններ է վարել Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի եւ Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանգի հետ։