Սաուդյան Արաբիայի թագավորությունը եւ Արաբական Միացիալ Էմիրությունները հրաժարվել են իրենց օդային տարածքը տրամադրել ԱՄՆ-ին եւ Իսրայելին՝ հրեական պետության վրա ապրիլի 14-ի Իրանի հարձակումը հետ մղելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով արաբ պաշտոնյաներին։
Նրանց տեղեկություններով ԱՄՆ-ն ու Իսրայելը ցանկացել էին օգտագործել երկու պետությունների օդային տարածքը՝ Իրանի կողմից արձակված հրթիռներն ու անօդաչու սարքերը հայտնաբերելու համար, սակայն Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն նրանց նման հնարավորություն չեն տվել։
Միեւնույն ժամանակ, ինչպես նշել են պարբերականի զրուցակիցները, երկու արաբական երկրները հետախուզական տեղեկություններ են փոխանակել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ, ինչը նպաստել է Իրանի հարձակումը հաջողությամբ հետ մղելուն։
Ինչպես նշում է պարբերականը, Ալ Ռիադը եւ Աբու Դաբին փորձել են չեզոքություն պահպանել Մերձավոր Արեւելքում բորբոքված հակամարտության հարցում։