Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։
Ո՞վ է ամենաթույլ օղակը
Ցանկացած վիրուսային միջավայր ազդում է ամենաթույլ օղակի վրա, խփում ա ամենաթույլ կետին։
-Ամենա թույլ օղա՞կը։
-Ցավալիորեն ամենաթույլ օղակը այս պարագայում Հայաստանի Հանրապետությունն է։ Հետեւաբար ռիսկերն ու մարտահրավերները չափազանց մեծ են։ Մի քանիսը դրանցից թվարկենք, ակնհայտ կդառնա ինչպիսի մարտահրավերներ կան։ Ադրբեջանն այժմ, ասեմ այսպես, չասեմ վախեցած, բայց խիստ անհանգստացած է որ իրանական զայրույթի թիրախ չդառնա։ Որովհետեւ պարբերաբար իսրայելական կողմը պահանջում է այս արհեստածին պետությունից ներքաշվել իր պատերազմի մեջ Իրանի հետ, ոչ թե միայն անդրկուլիսյան պայքարի մեջ, այլ ուղղակիորեն հանդես գալ ի պաշտպանություն առնվազն Իսրայելի հռետորաբանության մակարդակում եւ, կարծում եմ, Իսրայելը վաստակել ա էդ իրավունքը՝ հսկայական աջակցություն տրամադրելով Ադրբեջանին նաեւ մեր դեմ պատերազմելու համար։