Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ սկսվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը։
Հիշեցնենք, որ զորախումբը տեղակայվել էր 2020 թվականի 44 օրյա պատերազմը ավարտող նոյմբերի 9-ի Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի համատեղ հայտարարության հիման վրա։
Լրատվականը նշում է, որ խաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան մի քանի օր առաջ դուրս է բերվել Քելբաջարի (Քարվաճառի) շրջանում գտնվող Դադիվանքի տարածքից, որն այժմ հսկում են ադրբեջանցի ոստիկանները։
ՌԴ ՊՆ-ն եւ Ադրբեջանի ՊՆ-ն դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։