Թուրքիան մայիսի 25-ին սկսել է իր պատմության մեջ նախադեպը չունեցող ընդգրկվածությամբ ծովային զորավարժություներ Էգեյան ու Միջերկրական ծովերի ջրերում:
Denizkurdu 2021 անվամբ ռազմածովային զորավարժությանը մասնակցում է ընդհանուր առմամբ 25 հազարանոց զորակազմ:
Վարժանքներին ընդգրկված են 132 նավ, 10 սուզանավ, 43 ինքնաթիռ, 28 ուղղաթիռ եւ 14 ԱԹՍ: Ռազմածովային ուժերի հետ համագործակցում են նաեւ ցամաքային եւ օդային ստորաբաժանումները, ինչպես նաեւ 10 քաղաքացիական կառույց եւ թուրքական Կարմիր մահիկի կազմակերպությունը:
Զորավարժությունները կավարտվեն հունիսի 5-ին: