Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները կարող են հույսը դնել Իրանի հզոր զինված ուժերի վրա։ Այս մասին նա հայտարարել է Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։
Նա ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի ինքնիշխանությանը, եւ տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին։
Անդրադառնալով, ապրիլի 14-ին Իսրայելի դեմ ԱԹՍ-ների եւ հրթիռների կիրառմամբ իրականացրած հարձակմանը Ռաիսին ասել է, որ այն «սահամանափակ գործողություն էր», իսկ եթե Իրանը ցանկանա լայնածավալ գործողություն, ապա «սիոնիստական ռեժմից ոչինչ չի մնա»։
Զգուշացնելով, որ Իսրայելի ցանկացած պատասխան գործողություն կարժենա էլ ավելի կոշտ արձագանքի, Իրանի նախագահը ավելացրել է․ «Այսօր այլեւ չի խոսվում իրանցի ժողովրդի դեմ ռազմական պատասխանի մասին, եւ սա կարեւոր է մեր զինված ուժերի զսպիչ նշանակության եւ հեղինակության տեսանկյունից»։
Ռաիսին տարածաշրջանի երկրներին անեւ խորհուրդ է տվել Իսրայելի «հետ կապեր ունենալու փոխարեն ապավինել մուսուլմանների ուժին», որից հետո հավելե է նեւ, որ «տարածաշրջանում արտաքին ուժերի կարիք չկա»։