Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հաստատել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մեկնարկի մասին տեղեկությունները։
«Այո, դա իսկապես այդպես է», — պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցներում խաղապահների դուրս բերման մասին շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ լրագորղների հարցերին։
Ադրբեջանական APA գործակալությունը հայտնել էր, որ ռուսական խաղաղապահ զորախումբի անձնակազմը եւ զինտեխնիկան դուրս է բերվել Դադիվանքի տարածքից, որն անցել է ադրբեջանցի ոստիկանների հսկողության ներքո։
Լրատվականը գրում է, որ այսպիսով մեկնարկել է խաղաղապահ զորախումբի դուրսբերման գործընթացը, որը Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայվել էր Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։