Մոսկվան գնալով էլ ավելի է համոզվում Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում ԵՄ-ի կողմից որեւէ դրական ներդրման բացակայության մեջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Նրա խոսքերով Եվրամիության ներկայացուցիչները զբաղված են սադրանքներով, հետախուզական գործունեությամբ եւ քարոզչությամբ։
Զախարովան բնական է համարել տարածաշրջանի մյուս երկրների մոտ Հայաստանում գործող ԵՄ առաքելության շուրջ ունեցած դժգոհությունը եւ նշել, որ Հարավային Կովկասում ծագող ցանկացած խնդիր պետք է լուծվի տարածաշրջանի ներսում՝ ելնելով այստեղ գտնվող բոլոր երկրների շահերից՝ առանց «դրսի կործանարար միջամտության»։
Մեկնաբանելով օապրիլի 17-ին Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի միանալը հայտարարել է․ «Ակնհայտ է, որ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ նրանք ցանկանում են ոչ միայն ընդլայնել տեղում իրավիճակը վերահսկելու հնարավորությունը, այլեւ աչք պահել իրենց եվրոպացի դաշնակիցների վրա։ Հարավային Կովկասում արտաքին խաղացողների ջանքերի արդյունքը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի, անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջանի նկատմամբ վստահության նվազումը, էսկալացիան եւ զինված առճակատումը։ Արեւմուտքը շարունակում է ռազմականացնել Անդրկովկասը` այն վերածելով աշխարհաքաղաքական մրցակցության այլ ասպարեզի` անտեսելով տեղի բնակիչների շահերը»։