Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ ԱՄՆ ռազմական փորձագետները, վերլուծելով պաղեստինա-իսրայելական 11-օրյա բախումների ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից կիրառված ԱԹՍ-ների կարողությունները, խոստովանել են, որ Արեւմտյան Ասիայում տեղակայված՝ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Վաշինգտոնի մյուս դաշնակիցների ռազմաբազաների դիրքերի վրա հարձակումները կարող են ակտիվանալ:
ԱՄՆ-ի ռազմական ոլորտի վերլուծաբանները խոստովանել են, որ ՀԱՄԱՍ շարժման ԱԹՍ-ների հզորությունը մտահոգություն է առաջացրել ԱՄՆ ռազմական բարձր օղակներում:
Նրանք խոստովանել են, որ ՀԱՄԱՍ-ի անօդաչու թռչող սարքերը դժվար է հետապնդել եւ վնասազերծել, քանի որ դրանք բավական բարդ թռիչքային մակարդակ ունեն: