Թուրքիան Իսրայելին, Իրանին եւ նրանց աջակիցներին կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել հետագա հակամարտության։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ, հակասում է միջազգային իրավունքին, իսկ վերջին իրադարձություններից հետո այն պարունակում է շարունակական հակամարտության վերածվելու զգալի ռիսկեր:
«Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին։ Միջազգային հանրության առաջնահերթությունը պետք է լինի Գազայի հատվածում կոտորածին վերջ տալը եւ մեր տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումը՝ Պաղեստին պետության ստեղծման միջոցով»,-ասվում Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարության տեքստում։