Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։ Նրա խոսքով, երկկողմ հարաբերություններին զուգահեռ կքննարկվեն արտաքին քաղաքականության, անվտանգության քաղաքականության, ինչպես նաեւ տնտեսական եւ էներգետիկ թեմաներ։