Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան 65-ամյակի առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ երկրների միջեւ ամուր երկկողմ կապերը կնպաստեն Մինսկի եւ Երեւանի միջեւ փոխըմբռնման ամրապնդմանը։ Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ես անկեղծորեն համոզված եմ, որ տասնամյակների ընթացքում զարգացած ամուր երկկողմ տնտեսական կապերը, սերտ մարդկային եւ հումանիտար շփումները կնպաստեն մեր երկրների առաջընթացին եւ բարգավաճմանը, ամրապնդելով Մինսկի եւ Երեւանի միջեւ փոխըմբռնումը»,-ասվում է Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում։
Բելառուսի նախագահը համոզմուքն է հայտնել, որ Խաչատուրյանի բեղմնավոր եւ ստեղծագործ գործունեությունը՝ ուղղված Հայաստանի համակողմանի զարգացմանը, սոցիալ-տնտեսական ներուժի բարձրացմանը, քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը, ստացել է ժողովրդական անվերապահ աջակցություն։