«Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը լրագրողներին հրավիրում է ներկայացնելու հետաքննական նյութերի առաջարկներ, որոնք վերաբերում են Երեւան քաղաքի կառավարմանը:
Իրականացվող հետաքննությունները պետք է վերաբերեն Երեւանի քաղաքապետարանի կամ դրա ենթակայությամբ գործող կառույցների գործունեությանը, մասնավորապես՝ կանաչապատման, տրանսպորտի, աղբահանության, հուշարձանների պահպանության, կառուցապատման, բյուջեի, գնումների, աճուրդների եւ այլ ոլորտներին։
Նյութերը կարող են լինել տարբեր ձեւաչափի՝ հոդվածներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ եւ այլն։ Խրախուսվում է մուլտիմեդիա նյութերի պատրաստումը։ Լրագրողները կարող են դիմել՝ առաջարկելով մեկից ավել գաղափարներ։
«Թրանսփերենսի Ինթերնեշնլի» առաջարկած ծրագիրը նախատեսում է տրամադրել մինչեւ 3 դրամաշնորհ։ Մեկ ծրագրի ֆինանսավորման սահմանաչափը 500,000 ՀՀ դրամ է, ներառյալ՝ հարկերը։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2024 թվականի մայիսի 10-ն է։ Ծրագրերի մեկնարկը 2024 թվականի հունիսի 1-ն է։ Նյութերը պետք է պատրաստ լինեն հրապարակման մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 1-ը: