Հայաստանի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու նոր աշխատանքային խումբ կստեղծվի։
Որոշման տեքստում նշվում է, որ Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու եւ համապատասխան արձանագրության նախագիծ կազմելու նպատակով է ստեղծվում նոր աշխատանքային խումբը։
Աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպելու նպատակով ներգրավվելու են ոլորտային մասնագետներ՝ գեոդեզիստներ եւ քարտեզագիրներ։
Վարչապետի որոշմամբ Պաշտպանության նախարարին, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարկաններ են տրվում ապահովել անհրաժեշտ օժանդակությունը խմբի աշխատանքների համար: