ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը 1991 թվականի Ամա Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու հայտարարությունները։ Այս մասին X-ի էջում գրել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը առանցքային սկզբունք է։ Ինչպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգն է հայտարարել տարածաշրջն իր ուղեւորության ժամանակ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է կարգավորման ջանքերին»,-ասվում է գրառման մեջ։
Welcome the agreement between 🇦🇲 & 🇦🇿 on the 1991 Almaty declaration as the basis for border delimitation. Recognition of territorial integrity of both is a key principle. As SG @jensstoltenberg stated in his trip to the region #NATO strongly supports the normalisation efforts
— Javier Colomina (@JavierColominaP) April 22, 2024