Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքէջը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին: