Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ Մոսկվայում ընթացող հանդիպմանը տարածաշրջանի անվտանգության խնդիրները զգայուն է անվանել։
«Իրավիճակի մասին կխոսենք նաեւ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այստեղ շատ հարցեր կան, դրանք շատ զգայուն են։ Մենք ձեզ հետ ենք դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կքննարկենք նյութում»,-ասել Պուտինը։
Ալիեւը Մոսկվա է ժամանել Բայկալ-Ամուր երկաթգծի կառուցման 50 ամյակի կապակցությամբ, որի կառուցման աշխատանքները ղեկավարել էր Ադրբեջանի նախագահի հայր Հեյդար Ալիեւը։
«Բոլորը լավ գիտեն, որ ձեր հայրը շատ նշանակալից դեր է ունեցել, ղեկավարել է կառավարական հանձնաժողով, բազմիցս այցելել է շինհրապարակներ։ Իրականում նա ամբողջ Խորհրդային Միության համար կարեւոր այս մեծ նախագծի կազմակերպիչներից էր։ Մենք դա ոչ միայն գիտենք, այլ հիշում ենք եւ շատ շնորհակալ ենք նրան, պահում ենք դրա հիշատակը»,-նշել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ ռուս-ադրբեջանական առեւտրային հարաբերությունները ակտիվորեն զարգանում են, եւ որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 4 մլրդ դոլարի, իսկ ռուսական ներդրումները Ադրբեջանի տնտեսության մեջ կազմել են 6 մլրդ դոլար։