Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման տեսանկյունից Ռուսաստանը հիմնարար երկիր է։ Այս մասին այսօր Մոսկվայում Ռուսաստանի Դաշության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Տարածաշրջանային անվտանգության հարցերը մշտապես մեր հանդիպումների օրակարգում են։ Եվ մենք նաեւ գոհ ենք, թե ինչպես են դրանք լուծվում։ Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից հիմնարար երկիր է Կովկասում եւ ավելի լայն աշխարհագրությունում։ Եվ շատ բան կախված է մեր երկրների գործողություններից եւ փոխգործակցությունից»,-նշել է Ալիեւը։
Ադրբեջանի նախագահը նաեւ հավելել է, որ Բաքուն միտված ենք վստահության, համագործակցության, փոխըմբռնման միջոցների ամրապնդմանը եւ բոլոր հարցերը փոխգործակցության եւ փոխադարձ շահերի ոգով լուծելուն։