Հայտնի է դառնում, որ շաբաթվա վերջին հրաժարական կտա վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ ԱԺ ընտրությունները երկու բեւեռի միջեւ են լինելու, ինքն էլ՝ հիմնական թիրախը. «Հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ»,- իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ ասում է Ռոբերտ Քոչարյանը: