Չիլիի խորհրդարանի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի ազգային օր սահմանող օրինագիծը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Չիլի-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Քրիստիան Արայան։
«Փոքրիկ ժեստ՝ ի դեմս բարբարոսության, որը կրում է քրիստոնյա ժողովուրդը, եւ որը շարունակում է հալածվել ու հալածվել»,-գրել է Արայան։
🇨🇱 🇦🇲 Hoy fue aprobado por la Cámara de Diputados de Chile el proyecto de ley que establece el 24 de abril como el día nacional por las víctimas del genocidio Armenio.
Un pequeño gesto ante la barbarie sufrida por un pueblo cristiano y que sigue siendo perseguido y hostilizado. pic.twitter.com/ZihCQCqGX4— Cristián Araya 👍 🇨🇱 Diputado (@cristian_arayal) April 24, 2024
Սակայն չի ուշացել նաեւ Թուրքիայի արձագանքը։ Արտգործնախարարության տարածած հայտարարության տեքստի համաձայն Չիլի խորհրդարանի ընդունած բանաձեւը թուքաական կողմը համարում է «անվավեր»։
«Խորհրդարաններն իրավասու չեն մեկնաբանելու կամ դատելու պատմությունը», — ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Դրանում նաեւ ավելացվում է, որ բանաձեւը դեմ է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիային, քանի որ դրա սահմանման համաձայն միայն իրավասու դատարանը կարող է որոշել իրադարձության ցեղասպանության հանցագործության հետ համապատասխանությունը։