ՆԱՏՕ-ի զորքերը շատ մոտ են տեղափոխվել ռուսական սահմաններին, ինչը լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում ռազմական անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Դաշինքի զորքերը մոտեցել են ռուսական սահմաններին եւ հավելյալ սպառնալիքներ են ստեղծել ռազմական անվտանգության համար։ Ուզում եմ շեշտել, որ ոչ թե մենք ենգ գնացել, այլ նրանք են եկել մեզ մոտ եկել։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արեւմուտքին չի կարելի վստահել։ Հիմա մեզ կշտամբում են, որ եթե Ռուսաստանին չկանգնեցնեն Ուկրաինայում, ապա մենք իբր հարձակվելու ենք դաշինքի երկրների վրա»,-ասել է Շոյգուն Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը։
«Միաժամանակ Խորհրդային Միության փլուզումից հետո շարունակվում է Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը դեպի արեւելք, թեեւ 90-ականներին մեզ խոստացել էին, որ դա տեղի չի ունենա։ Այնուհետեւ ՆԱՏՕ-ի ընդլայնման վեց ալիք է հետեւել»,-ասել է ՌԴ պաշտպանության նախարարը