Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կստորագրվի խաղաղության պայմանագիր։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Կանցլերը նշել է, որ Ալիեւի հետ հանդիպմանը քննարկել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը։
«Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ ձեր վերջին հանդիպման ժամանակ ասացիք, որ բոլոր հարցերը կլուծվեն քննարկումների միջոցով։ Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն»,-ասել է Շոլցը։
Ընդգծելով, որ ստացել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի մեկնարկի լուրը, կանցլերը այն դրական է գնահատել եւ հույս հայտնել, որ այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիրը։