Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին կոորդինատների ճշտման աշխատանքների շրջանակում ապրիլի 26-ի դրությամբ ավարտվել է նախատեսված աշխատանքների շուրջ 35 տոկոսը։ Այս մասին APA-ի փոխանցմամբ ասվում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Դրանում նաեւ նշվում է, որ ընդհանուր առմամբ տեղադրվել է 28 սահմանային հենասյուն։ Փորձագետների խմբի աշխատանքները շարունակվում են։