ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման հնարավորությունը։ Այս մասին ասվում է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի մասին Սպիտակ տան հրապարակած գրավոր հայտարարության մեջ։
«Նախագահը վերահաստատել է իր անսասան հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը այս ամսվա սկզբին իրանական հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հաջողությամբ պաշտպանվելուց հետո: Նրանք նաեւ քննարկել են պատանդների ազատ արձակման եւ Գազայում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ընթացող բանակցությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշվում է, որ Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են նաեւ Գազա մարդասիրական օգնության մատակարարման ծավալների մեծացման հարցերը, որոնք ի թվս այլ ուղությունների այս շաբաթ պետք է իրկանացվեն նաեւ հյուսիսում բացված նոր անցակետերի միջոցով։
«Նախագահն ընդգծել է, որ այդ առաջընթացը պետք է պահպանվի եւ ընդլայնվի մարդասիրական կազմակերպությունների հետ լիարժեք համակարգմամբ։ Ղեկավարները քննարկել են Ռաֆահում ստեղծված իրավիճակը, իսկ նախագահը վերահաստատել է իր հստակ դիրքորոշումը»,-ասվում է հաղորդագրութայն տռքստում։