Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորած քաղաքացիների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը Հայաստանի համապատասխան մարմիններին առաջարկում է համագործակցել Արցախյան առաջին պատերազմի տարիներին անհետ կորածների որոնումների հարցում։ Այս մասին APA-ին տված հարցազրույցում ասել է նշյալ Հանձնաժողովի քարտուղար եւ աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը։
«Պետական հանձնաժողովը եւս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում՝ պահպանելով ճշգրտության, թափանցիկության սկզբունքները եւ փոխվստահության մթնոլորտը »,-ասել է Ախունդովը։
Նրա խոսքերով Պետական հանձնաժողովը մամուլի հայտարարություններում հաճախ է նշել, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածների մասին հիմնական տեղեկատվությանը տիրապետում է հայկական կողմը, քանի որ շուրջ 30 տարի Արցախի վրա վերահսկողությունը պատկանել է հենց հայկական կողմը։
«Հաշվի առնելով այն, որ հիմնական տեղեկատվությանը տիրապետում է հայկական կողմը, այս համագործակցությունը կարող է դրական ներդրում ունենալ երկու կողմից անհետ կորածների ճակատագրի պարզաբանման գործում »,-նշել է Ախունդովը։