Այսօր՝ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, հայ ականավոր պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի հետ առցանց հանդիպման է հրավիրում Self-education Platform / Ինքնակրթման հարթակ-ը։
Հանդիպման խորագիրն է՝ «Թուրքիան` զո՞հ. ինչպես եւ ինչու են պատմության մասին տեսակետները մնում հակադիր»։
Անվանի պատմաբան եւ հրապարակախոս Ժիրայր Լիպարիտյանը կներկայացնի իր դիտարկումները հետեւյալ հարցերի շուրջ․
-Ինչպե՞ս է թուրք հասարակությունն ընկալում իր պատմությունը, արդյո՞ք ճիշտ է համարում իրենց պետությունը եւ ինչո՞ւ։
-Ինչպե՞ս եւ ինչո՞ւ էին մեծ տերությունները կոչեր անում պաշտպանելու Օսմանյան կայսրության քրիստոնյաներին։
-Մեծ տերություններ — Օսմանյան կայսրություն — հպատակ քրիստոնյաներ. ո՞վ եւ ինչպիսի՞ տեղ ուներ այս եռանկյունում։ Ինչպե՞ս էր ժամանակի հայ հասարակությունն ընկալում այդ հակադրությունը:
-Ինչո՞ւ այս ամենը լոկ անցյալ չէ, այլ ապրող ներկա։