ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ալ-Ռիադում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ:
Ըստ Պետդեպարտամենտի հաղորդման Ֆիդանն ու Բլինկենը քննարկել են Գազայում զինադադարի հաստատուման հետ կապված հարցերը, որը կարող է հնարավորություն ստեղծել իսրայելացի պատանդների ազատ արձակման եւ Գազայի բնակիչների տառապանքները մեղմելու գործում:
«Պետքարտուղարն ընդգծել է, որ հենց համաձայնությունը ընդունելուց ՀԱՄԱՍ-ի հրաժարումն է հակամարտության շարունակման պատճառը, եւ հորդորել է գործադրել բոլոր ջանքերը՝ համոզելու ՀԱՄԱՍ-ին որպեսզի այն ընդունի անհապաղ հրադադար հաստատելու առաջարկը, որը սեղանին է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Դրանում նաեւ ավելացվում է, որ Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերը, այդ թվում՝ «Պաղեստին պետություն տանող ուղիները՝ Իսրայելի անվտանգության ապահովման երաշխիքներով»։
Նշվում է, նաեւ որ պետքարտուղար Բլինկենն ընդգծել է Մերձավոր Արեւելքում հակամարտության սրացումից խուսափելու կարեւորությունը։