ԱՄՆ-ի կողմից հաստատված փաթեթից ռազմական օգնությունն արդեն հասնում է Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
«Ուկրաինային օգնությունը շարունակվում է. Նրանք ստանում են այդ օգնությունը, եւ մենք հույս ունենք, որ այն կհասնի առաջնագիծ, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակել պաշտպանվել»,-ասել է Ժան Պիերը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա միեւնույն ժամանակ այլ մանրամասներ չի հայտնել՝ դա բացատրելով օպերատիվ անվտանգության խնդիրներով: